Բաժին. Այլ Լուրեր

Հենրիխ Մխիթարյանի գոլը Չեմպիոնների Լիգայում. ԲԿՄԱ – Մանչեսթեր Յունայթեդ 1։4

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (1:4):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեների «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առավելությունը ընդամենը խաղի 3-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Լուկակուն: Խաղի 17-րդ րոպեին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Մարսիալը: Խաղի 26-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպանների սխալից օգտվելով դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն: Երկրորդ կեսում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խփեց նաև իր գոլը: Խաղի 57-րդ րոպեին հայ կիսապաշտպան խփեց «կարմիր սատանաների» 4-րդ գոլը և ընդամենը 2 րոպե անց փոխարինվեց: Այս հանդիպումը Մխիթարյանի համար հոբելյանական էր, նա իր 50-րդ խաղն էր անցկացնում «կարմիր սատանաների» կազմում: Հանդիպման վերջնամասում ԲԿՄԱ-ին հաջողվց հեղինակության գնդակ խփել՝ աչքի ընկավ Կուչաևը:

A խմբի մյուս խաղում «Բազել»-ը սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բենֆիկա»-ին:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը A խմբի առաջատարն է 6 միավորով:

Share