Բաժին. Այլ Լուրեր

Microsoft Edge-ը հասանելի կդառնա iOS և Android սմարթֆոնների համար

Microsoft կորպորացիան հայտարարել է Edge բրաուզերի iOS և Android սմարթֆոնների համար նախատեսված տարբերակների թողարկման մասին։ Առայժմ բրաուզերի վերոնշյալ տարբերակները հասանելի են միայն Windows Insider ծրագրի մասնակիցների համար։

Բրաուզերը կունենա անհատական համակարգչի հետ համակցման հնարավորություն։ Բրաուզերում կներդրվի նաև QR կոդի սկաներ։

Edge-ի iOS և Android տարբերակները բոլոր օգտատերերի համար հասանելի կդառնան 2017թ.-ի վերջին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share