Բաժին. Այլ Լուրեր

Նախագահի նոր նստավայրը կլինի Մաշտոցի պողոտայում գտնվող կառավարության ըն­դունելությունների տունը

Ժամանակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ՀՀ նախագահի նոր նստավայրի վերաբերյալ։

«Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նա­խագահի պաշտոնը թողնելուց և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագա­հական նստավայրից, իշխանու­թյունները նոր նախագահական նստավայր են կառուցում: Ավելի ճիշտ՝ նախագահական նստավայրը տեղափոխվելու է Մատե­նադարանի հարևանությամբ գտնվող կառավարության ըն­դունելությունների տուն, որտեղ այս օրերին ինտենսիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Արդյունքում մենք կունենանք կառավարու­թյան երկու մասնաշենք, մեկը Բաղրամյան պողոտայում, որ­տեղ կլինի վարչապետի և իր աշխատակազմի նստավայրը, իսկ մյուսը՝ Հանրապետության հրապարակում, որտեղ կլինեն փոխվարչապետներն իրենց աշխատակազմերով», – գրում է թերթը:

Share