Բաժին. Այլ Լուրեր

Amazon-ի հիմնադիրը 10,000 տարի աշխատանքի համար նախատեսված հսկայական ժամացույց է կառուցում

Առցանց առևտրային հսկա Amazon-ի հիմնադիր և Forbes-ի միլիարդատերերի ցուցակի առաջատար Ջեֆ Բեզոսը ԱՄՆ Տեխաս նահանգում հսկայական ժամացույց է կառուցում, որը նախատեսված է 10,000 աշխատելու համար։

Նախագծի իրականացումն արժեցել է 42 մլն դոլար։ Ժամացույցը կառուցվում է ժայռի մեջ։ Ժամացույցի բարձրությունը 152 մետր է այն գործելու է ջերմային տատանումների շնորհիվ։

Ջեֆ Բեզոսը նշել է, որ ժամացույցը մարդկանց պետք է ստիպի քայլեր կատարելուց առաջ մտածել դրանց երկարաժամկետ հետևանքների մասին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share