Բաժին. Այլ Լուրեր

Ադրբեջանցի կինը հարձակում է գործել Youtube-ի գլխավոր գրասենյակի վրա

YouTube-ի կենտրոնակայանի մոտ կրակ բացած, այնուհետև ինքնասպան եղած 39-ամյա Նասիմ Աղդամն էթնիկ ադրբեջանցի է, Կալիֆորնիայի բնակիչ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Նասիմ Աղդամն ինքնասպան է եղել նախապես 3 անձի վիրավորելուց հետո:

Ադրբեջանուհու հոր` Իսմայիլ Աղդամի խոսքով, իր դստեր հարձակման պատճառը եղել է YouTube ընկերության կողմից նրա հրապարակած տեսանյութի համար հատկացվող վճարի դադարեցումը:

Իսմայիլ Նասիմի փոխանցմամբ` ինքը նախապես ոստիկանությանը հայտնել էր, որ իր աղջիկը կարող է նման քայլի գնալ, քանի որ շատ բարկացած է YouTube ընկերության վրա:

Share