Բաժին. Այլ Լուրեր

Նոր տեսախցիկներ Երևանում. Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկ

Ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Share