Բաժին. Այլ Լուրեր

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էական ազդեցություն չի ունենա ՌԴ-ի տնտեսության վրա

2018 թվականի հունիսին Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դրական ազդեցություն կունենա Մորդովիայի, Կալինինգրադի և Ռոստովի մարզերի տնտեսության վրա, այդ մասին РБК-ի  հաղորդմամբ՝ նշում են Moody’s վելուծաբանները։

Այն վայրերում, որոնք կհյուրընկալեն առաջնության խաղերը, կգրանցվի 3% տնտեսական աճ։

Այդ ցածր ցուցանիշը մասնագետները բացատրում է նրանով, որ սովորաբար նման առաջնություններից դրական ազդեցություն ունենում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ հյուրանոցային բիզնեսը, առևտուրը և տրանսպորտը, իսկ դրանք տարածաշրջանի տնտեսության համար առանցքային նշանակություն չունեն։

Վերլուծաբանների հաշվարկներով՝ այդ առաջնությունից ամենից շատ կշահի Մորդովիան, որը համեստ տնտեսություն է վարում․ 2018 թվականի առաջնությունից ստացված  հասույթը կկազմի վերջինիս տարեկան ներդրումների 9,5%-ը։ Մոսկվայում ցուցանիշը կկազմի 4%-ից մի փոքր քիչ, Սանկտ Պետերբուրգում՝ 4,5%, Կալինինգրադի շրջանում՝ մոտ 5,5% , իսկ Ռոստովյան մարզում՝ 5,9%։

Առաջնությունից ստացված ընդհանուր գումարային շահույթը կկազմի 867 մլրդ․ ռուբլի, որը համարժեք է Ռուսաստանում ՀՆԱ-ի 1%-ին։

Share