Բաժին. Այլ Լուրեր

Apple-ն ներկայացրել է 2018 թվականի ամենագեղեցիկ դիզայն ունեցող iOS-հավելվածները

Apple-ի ամենամյա WWDC համաժողովին հայտարարվեցին ամենագեղեցիկ դիզայն ունեցող հավելվածների անունները։

Ստորև կներկայացնենք հաղթողներին։

Agenda (Ամստերդամ, Հոլանդիա)՝ նշումներ կատարելու, գործերը պլանավորելու և նախագծերը վարելու համար ծառայությունը։

Bandimal (Հելսինկի, Ֆինլանդիա)՝ երեխաների համար նախատեսված հավելված, որտեղ վերջիններս կարող են հորինել մեղեդիներ և խաղալ վիրտուալ կենդանիների հետ։

Calzy (Չեննայի, Հնդկաստան)՝ հաշվիչ, որտեղ ցանկացած ամսաթվով կարելի է պահպանել ու վերականգնել արված հաշվարկները։

iTranslate Converse (Գրաց, Ավստրիա)՝ խոսքը թարգմանելու համար ձայնային հավելված։

Triton Sponge (Լոս-Ալտոս, ԱՄՆ)՝ վիրաբույժնների համար նախատեսված հավելված է, որն օգնում է վերջիններիս պարզել վիրահատության ժամանակ հիվանդի կորցրած արյան չափը։

Florence (Մելբուրն, Ավստրալիա)՝ խաղ-կոմիքս, որը պատմում է առաջին անգամ սիրահարված աղջկա մասին։

Inside (Կոպենհագեն, Դանիա)՝ 2D-հարթակ է, որն իր մեջ ներառում է հանելուկային տարրեր։

Alto’s Odyssey (Տորոնտո, Կանադա)՝ դահուկորդ Ալտոյին արկածների մասին պատմող խաղի շարունակությունն է։ 

Frost (Վենա, Ավստրիա)՝ հանելուկ է, որտեղ պետք է գծել երկնային մարմինների ուղիները։

Oddmar (Էսքիշեհիր, Թուրքիա)՝ արկածային խաղ, որտեղ վիկինգ Օդդմարին պետք է օգնել վերականգնել կորցրած փորձառությունը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Radio հավելվածով, որի միջոցով հեռուստացույցը վերածվում է թվային հեռարձակում ապահովող յուրօրինակ ռադիոյի՝ բազմաթիվ ռադիոկայաններով։

Share