Բաժին. Այլ Լուրեր

Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի ստարտափը ցուցադրեց «թռչող մեքենայի» նոր տարբերակը

Ամերիկյան «Kitty Hawk» ընկերությունը, որտեղ ներդրում է կատարել Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, օրերս ցուցադրեց անձնական էլեկտրական ինքնաթիռի նոր տարբերակը։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ CNN-ից։

Մեկտեղանոց Flyer թռչող սարքը կշռում է 113 կգ․-ից մի փոքր ավել, աշխատում է 10 պտտվող ռոտորների միջոցով, և նրա արագությունը կարող է հասնել ժամում 32 կիլոմետր։ Մարտկոցի միանգամյա լիցքավորումը բավարար է 20 րոպե տևողությամբ և 1-3 մետր բարձրությամբ թռիչքի համար։

CNN-ի փոխանցմամբ, մի քանի ամիս առաջ Kitty Hawk-ը Լաս Վեգասի լճային տարածքում ուսումնական կենտրոն է բացել, որտեղ արդեն անցկացրել է մոտ 1,5 հազար թեստային թռիչքներ:

Ընկերությունը դեռևս չի հայտնում դասընթացի և սարքավորման արժեքի մասին տեղեկատվությունը։

Թռչող սարքի առաջին օրինակները հասանելի կլինեն այնպիսի կորպորատիվ գնորդների համար, ինպիսիք են զվարճանքի պուրակները։

Share