Բաժին. Այլ Լուրեր

Կրիպտոարժույթային բորսաներում հաքերային հարձակումների հետևանքով ներդրողների կորուստը կազմել է 2,3 մլրդ դոլար

Ֆոնդային բորսաներում և առևտրային հարթակներում բիթքոյնի և այլ կրիպտոարժույթների վրա հաքերային հարձակումները սովորական են դարձել։ Վերջին նման դեպքը արձանագրվել է հունիսի 10-ին, երբ հաքերները կոտրել են ճապոնական Coinrail ֆոնդային բորսան։ Դրա արդյունքում ներդրողների և թրեյդերների կորուստը 2011 թվականից մինչ օրս հասել է 2,3 մլրդ ԱՄՆ դոլարի։

Հարձակման արդյուքնում Ճապոնական Coinrail-ի կորուստը կազմել է 37 մլն ԱՄՆ դոլար։ Այս հարձակումն իր չափերով այս տարի արդեն 9-րդն է ։ Առաջին տեղում է ճապոնական Coincheck բորսան, որը հարձակման արդյունքում կորցերել է 400 մլն ԱՄՆ դոլար։

Ընդհանուր առմամբ, 2011 թ.-ից սկսած կրիպտոարժույթներում ներդրողների կորուստների չափերը գնահատվում են 1.7 մլն BTC, 4.5 մլն ETH, 304 000 LTC, 500 մլն NEM, 30 մլն USDT, 17 մլն NANO, 670 000 XLM։ 

Share