Բաժին. Այլ Լուրեր

ԱԱԾ-ն ներխուժել է քաղաքապետարան

«Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը մուտք է գործել Երևանի քաղաքապետարան՝ իրենց բնորոշ ոճով «մասկի-շոու» են արել և առգրավվել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ ավագանու առաջիկա նիստում քաղաքապետարանը որոշել էր լուծարել «Երևան» հիմնադրամը», – գրում է Հրապարակը։

«Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

Share