Բաժին. Այլ Լուրեր

Հանձնարարվել է ՀԱԷԿ-ի վերազինման աշխատանքներն իրականացնել սահմանված ժամանակին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր  Գրիգորյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է  ունեցել աշխատանքային  խորհրդակցություն ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է գերատեսչության կայքից։ 

Քննարկման ընթացքում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման, վերազինման  աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Այնուհետև Արթուր Գրիգորյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել  վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին։

Share