Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ-ում qննարկվել են թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի (INCB–International Narcotics Control Board) ներկայացուցիչների՝ Կոմիտեի անդամ Գալինա Գորչագինայիի և Կոնվենցիայի գնահատման բաժնի պետ Պոլ Ռաբբատիի հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոմիտեի, ինչպես նաև հարևան երկրների մաքսային ծառայությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության ամրապնդման, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված նոր գործիքների ներդրման հարցեր: Անդրադարձ է եղել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և չարաշահման դեմ պայքարի, վերահսկողության, օրենսդրական և վարչական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի ներկայացուցիչները բարձր են գնահատել ոլորտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող աշխատանքները:

Share