Բաժին. Այլ Լուրեր

Հեղուկացված գազի օգտագործման ժամանակ անվտանգության պահանջները․ «Գազպրոմ Արմենիա»

Հայաստանի Հանրապետությունում  հեղուկացված գազի ներկրման, իրացման, շարժական կետերի տեղադրման, գազաբալոնների լցավորման ու դրանց շահագործման  գործառույթները  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի իրականացնում: Դրանք իրականացվում են տարբեր  կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կողմից ՝ համապատասխան լիզենզիաների առկայության պայմաններում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից:

Այնուամենայնիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկ է համարում հիշեցնել, որ անհրաժեշտ է  հեղուկացված  գազի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության պահանջների մի քանի դրույթներ՝

․ չտեղադրել բազմաբնակարան շենքերում հեղուկացված գազի բալոնները տեխնիկական պայմանների բացակայության դեպքում,

․ չտեղափոխել հեղուկացված գազի բալոններն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով,

․ չօգտագործել երկարատև շահագործման ընթացքում կուտակված նստվածքներով հեղուկացված գազի բալոններ,

․ չլիցքավորել չփորձարկված, ժամկետանց, մեխանիկական վնասվածքներով հեղուկացված գազի բալոններ:

Share