Բաժին. Այլ Լուրեր

Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում աջակցում է լավագույն երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով կրթաթոշակներ

Հուլիսի 6-ին ISTC-ում կայացավ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում կրթաթոշակներ ստացած ուսանողների պարգևատրման արարողությունը։

Այս ծրագիրն իրականացում են ԵՊՀ-ն և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF)՝ Philip Morris International-ի (PMI) աջակցությամբ։

Կրթաթոշակ ստացած 10 ուսանող հնարավորություն ստացավ՝ մեկ տարի անվճար ուսումնասիրելու վերոնշյալ մագիստրոսական ծրագիրը։

«Philip Morris International» ընկերության ապրանքագիտական և մտավոր սեփականության գծով տնօրենը Լուկա Ռոսսին իր ելույթում նշեց․

«Մենք խրախուսում ենք կրթական ծրագրերի աջակցման և ստեղծարարության զարգացման կարևորությունը, մասնավորապես այնպիսի տեխնոլոգիական կենտրոնում, ինչպիսին է Հայաստանը»։

«Բիզնես 24»-ը զրուցեց նաև ծրագրի ղեկավար ԵՊՀ-ի Տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ կրթաթոշակ ստացան այն ուսանողները, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն։

«Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի սեպտեմբերին։ Այն ՏՏ ոլորտում նոր ճյուղ է, որը հնարավորություն է տալիս վերլուծել տարիների ընթացքում կուտակված տվյալների բազան»,- հավելեց նա։

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում կրթաթոշակի արժանացած ուսանողուհիներից մեկը՝ Անի Բեգլույանը, մեզ հետ զրույցում նշեց, որ, բակալավրիատում ուսումնասիրելով ակտուարական մաթեմատիկան, հասցրել է ծանոթանալ Big Data-ի առանձնահատկություններին։ Իսկ այս ծրագիրը, նրա խոսքերով, թույլ է տալիս ավելի խորքային և համապարփակ ուսումնասիրել թե՛ ծրագրավորումը, թե՛ բիզնես վերլուծությունը։

Այս ծրագրի շրջանակում կրթաթոշակների արժանացավ մեծ թվով աղջիկ ուսանողներ, ինչը խոսում է այն մասին, որ ՏՏ-ն բավականին մեծ տարածում ու հեղինակություն է վայելում նաև աղջիկների շրջանում, ինչը միմիայն ողջունելի է։

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է «Philip Morris International» ընկերության աջակցությամբ, որը դեռևս 2017 թվականին կնքել է փոխըմբռնման հուշագրեր ՀՀ կառավարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ, հիմնվելով PMA-ի «Philip Morris R&D հնարավորություններ» ստեղծելու մտադրության վրա` ինչպես նաև աջակցելու կրթական և գիտական նախագծերին ներառյալ՝ մագիստրոսական և ասպիրանտական գիտական ծրագրերը։

Share