Բաժին. Այլ Լուրեր

Ժամանակ․ Կոռուպցիոն սկանդալ՝ ՊԵԿ-ում. Վալերիյ Օսիպյանի քավորի նկատմամբ քրգործ կհարուցվի

«Պետեկամուտների կոմիտե­ում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին մենք արդեն անդրադարձել ենք: Գրել էինք, որ ՊԵԿ նախա­գահ Դավիթ Անանյանը Կենտ­րոնի հարկային տեսչության նախկին պետ Կարեն Կարապե­տյանին համակարգ է վերա­դարձրել՝ նշանակելով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ: Կարեն Կա­րապետյանը, որը ոստիկանա­պետ Վալերիյ Օսիպյանի քա­վորն է, երբեմնի ամենակոռումպացված մարդկանցից է:

«Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, պրոֆեսիոնալ Կարեն Կարապետյանը նշանակումից կարճ ժամանակ անց հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտ­րոնում:

Մեր տեղեկություննե­րով՝ այս պահին նրա լիազորու­թյունները կասեցված են, և  նյութեր են նախապատրաստ­վում: Չի բացառվում, որ շուտով քրեական գործ կհարուցվի նրա մասով»,-գրում է Ժամանակ թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share