Բաժին. Այլ Լուրեր

Հուլիսի 16-ին կանցկացվեն Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները

Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին օրենքի ուժով հրավիրված ավագանու արտահերթ նիստում ավագանու 46 անդամները կողմ քվեարկեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկին ` Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին` ժամը 11.00-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի առաջարկությունը` քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը, չընդունվեց ավագանու մեծամասնության կողմից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Երեւանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել է 2017 թվականի մայիսին: Առավելագույն ձայներով Տարոն Մարգարյանը դարձել էր Երեւանի քաղաքապետ:

Share