Բաժին. Այլ Լուրեր

Ժամանակ. Ադրբեջանի հատուկ նշանակության օբյեկտները հայկական զին­ված ուժերի թիրախում են

«Ադրբեջանի հատուկ նշանակության օբյեկտները հայկական զին­ված ուժերի թիրախում են, և պաշտպանության բանակը կարող է ցանկացած պահի կաթվածահար անել հակառակորդի տնտեսությու­նը», «Մինգեչաուրի կաթվածահար լինելը վերջին ժամանակահատվա­ծում… իհարկե, դա ընդհանուր առ­մամբ մտնում է մեր մարտավարա­կան պլանների մեջ:

Սովորաբար ռազմարվեստը պահան­ջում է մարտական գործողություններ վերսկսելու դեպքում հարվածներ հասցնել ինչպես նման օբյեկտների, այնպես էլ ռազմական օբյեկտների… այնպիսի օբյեկտների (որոնց հարվածելը), որը վնաս կտա տնտեսությանը և չի թույլատրի, որպեսզի արդյունքում զինված ուժերը ապահովվեն համա­պատասխան միջոցներով: Եթե դրա անհրաժեշտությունը կլինի (դեռ դա ես չեմ տեսնում), միանշանակ որոշում ըն­դունելու ենք և վայրկյան անգամ չենք երկմտելու հարվածելու հարցում», «վերջին մեկ տարում ԼՂ ՊԲ-ում ևս լուրջ վերազինում է տեղի ունեցել, թարմացվել է ավտոպարկը, հրետա­նին, ժամանակակից ջերմային տեսահսկվող սարքերով կահավորվել են շփման գծի ողջ երկայնքով տեղակայ­ված դիրքերը»,- սրանք մեջբերումներ են Լեռնային Ղարաբաղի պաշտպա­նության Նախարար Լևոն Մնացականյանի՝ երեկ Ստեփանակերտում հրա­վիրված մամուլի ասուլիսից, որին մասնակցել են նաև տասնյակ լրագ­րողներ Հայաստանից:

Լևոն Մնացականյանը, գնահատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմա­նին տիրող իրադրությունը, ասել է, որ այն հիմա անհամեմատ ավելի հան­գիստ է, քան նախկինում: Բայց տար­բեր հարցերին պատասխանելիս Լեռ­նային Ղարաբաղի պաշտպանության նախարարը տարբեր ձևակերպումներով մի քանի անգամ շեշտել է, որ անհ­րաժեշտության դեպքում հակառակոր­դը կստանա հարվածներ, և կրկին անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի ուղղությամբ կա­րող են կիրառվել ոչ միայն պաշտպա­նողական, այլ նաև հարձակողական գործողություններ:

Այս հայտարարությունները հաջոր­դում են Հայաստանի պաշտպանու­թյան նախարար Դավիթ Տոնոյանի՝ երեկ ռուսական մամուլին տված հար­ցազրույցին, որտեղ կրկին կարմիր թե­լով անցնում էր անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին ինչպես հարձա­կողական, այնպես էլ պաշտպանողա­կան գործողություններով համարժեք պատասխան տալու հայկական կողմի կարողության մասին թեզը:

Ընդհանուր առմամբ, հայկական եր­կու պետությունների պաշտպանու­թյան նախարարների հռետորաբանության մեջ նկատվում են բավական էա­կան փոփոխություններ: Իհարկե, նախկինում էլ հակառակորդին հա­մարժեք պատասխան տալու մասին հայտարարություններ հնչել են, սա­կայն այսօր դրանք հնչում են շատ ավե­լի համակարգված ձևով և կարծես վկայում են ոչ թե իրավիճակին ըստ­ անհրաժեշտության արձագանքելու, այլ պաշտպանական ու անվտանգային նոր հայեցակարգի մասին, որի հիմքում ընկած է հայկական կողմի դիրքերի կոշտացումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share