Բաժին. Այլ Լուրեր

«Ժողովուրդ». Երեւանի ավագանու ընտրությունները հավանաբար կկայանան սեպտեմբերին՝ 16-ին կամ 23-ին

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հնա­րավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարությունը հենց այդ կիրակիներից որեւէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպ­տեմբերի 29-ին՝ Երեւանի 2800-ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա:

Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապե­տի թեկնածուների մեջ էր: «Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ Երեւանի տոնին կլինի քաղաքապետ»,- ասել է նա: Ստացվում է՝ կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու եւ պատշաճ ձեւով ներկայանալու համար:

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին՝ այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Share