Բաժին. Այլ Լուրեր

Հյուրընկալ Կասկադը՝ Canon-ի հետ

Անհնար է Երևանը պատկերացնել առանց քաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածներն իրար կապող Կասկադի։ Այն Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի երազանքն էր, որի շինարարությունը սկսվեց խորհրդային շրջանում և դադարեցվեց դրա փլուզման պատճառով։

Հետխորհրդային անկախ Հայաստանում Կասկադը նոր շունչ ստացավ ամերիկահայ գործարար և բարեգործ Ջերարդ Լ․Գաֆէսճեանի նախաձեռնությամբ։ Սկսվեց շինարարություն, հիմնադրվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։

 Կասկադ համալիրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2009թ. նոյեմբերի 8-ին և դարձավ ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկը։

 Այժմ Կասկադ համալիրի տարածքում գործում են սրճարաններ, ռեստորաններ, այն հիանալի վայր է պարզապես նստելու և հանգստանալու համար կամ մասնակցելու ժամանակակից արվեստի վերաբերյալ միջոցառումներին։

Ինչ խոսք, շատերի համար Կասկադը մի բաժակ սուրճ կամ թեյ, ալկոհոլային որևէ խմիչք վայելելու հրաշալի վայր է։ «Բիզնես 24»-ի ֆոտոխցիկը ֆիքսեց այդ պատկերներից մի քանիսը։

Լուսանկարները՝ Canon EOS 200D

Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

Share