Բաժին. Այլ Լուրեր

«Զվարթնոց» օդանավակայանը գործարկել է նոր «Zvartnots Airport» բջջային հավելվածը

«Զվարթնոց» օդանավակայանը գործարկել է «Zvartnots Airport» բջջային հավելվածը, որը հասանելի է Playmarket-ում և App Store-ում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

««Զվարթնոց օդանավակայան» բջջային հավելվածի միջոցով Դուք կարող եք տեղեկանալ իրական ժամանակում բոլոր թռիչքների մասին և այն ծառայությունների, որոնք առաջարկվում են Զվարթնոց միջազգային օդանավակայանում»,- գրված է հավելվածի նկարագրի մեջ:

Անվճար հավելվածը մասնավորապես թույլ է տալիս.

-հետևել չվերթներին իրական ժամանակում,

-տեղեկատվություն ստանալ ծառայությունների, առաջարկների և օգտագար հեռախոսների վերաբերյալ,

– տեղեկություններ ստանալ օդանավակայանում տեղակայված խանութների, բանկերի և այլ ծառայությունների վերաբերյալ,

-սկանավորել օդանավակայանում ավտոկայանման տոմսը՝ նախապես իմանալով վճարի չափը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share