Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետ Փաշինյանն աշխատանքի է մեկնել հեծանիվով. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը կիրակի առավոտյան ուղիղ եթեր է մտել, որից պարզ է դարձել, որ վարչապետը որոշել է աշխատանքի մեկնել հեծանիվով։ Ուղևորությունը մեկնարկել է կառավարական ամառոնոցից, այնուհետ շարունակվել Պռոշյան, Գրիգոր Լուսավորիչ, Կորյուն և Ամիրյան փողոցներով։ Ուղիղ եթերն ավարտվել է վարչապետի աշխատասենյակում։

Աշխատանքային օրվա ընթացքում վարչապետը ևս օգտվել է հեծանիվից, մասնավորապես նա ժամանել է Կամար բիզնես կենտրոն՝ մասնակցելու Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացմանը։ Վարչապետին դիմավորել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։

Share