Բաժին. Այլ Լուրեր

Նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի ծախսերի հետագա նվազեցմանը համաշխարհային առևտրում

Նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի ծախսերի հետագա նվազեցմանը համաշխարհային առևտրում. 2016-ից մինչև 2030 թվականն այն գլոբալ առևտրի տարեկան հավելյալ 2 տոկոսի աճ կապահովի: Այս կանխատեսումը տեղ Է գտել Առևտրի համաշխարհային կազմակերպության զեկույցում, որը հոկտեմբերի 3-ին հրապարակվել Է Ժնևում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլոբալ առևտուրը, կանխատեսման համաձայն, այս միտումների արդյունքում տարեկան 2 տոկոսային կետով ավելի կաճի, քանի բազային սցենարի դեպքում»,-նշում Է ԱՀԿ-ն: Զեկույցի հեղինակները պարզաբանում են, որ դա համապատասխանում Է «15 տարվա ընթացքում առևտրի աճին 31-34 տոկոսային կետով»:

Նաև սպասվում Է, որ համաշխարհային առևտրի ընդհանուր ծավալում ծառայություններով առևտրի բաժինը 2016 թվականի 21 տոկոսից 2030 թվականին կհասնի 25 տոկոսի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share