Բաժին. Այլ Լուրեր

Ֆրանկոֆոնիայի ավանը՝ Ազատության հրապարակում (ֆոտոշարք)

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ազատության հրապարակում հոկտեմբերի 7-ին բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ ցուցադրված են ֆրանսախոս երկրների տաղավարներ՝ իրենց մշակութային առանձնահատկություններով։ 

Ազատության հրապարակում տեղադրված է 40 տաղավար, որտեղ կարելի է հանդիպել մասնակից 20 երկրների մշակույթին։

Առանձին են ներկայացված Հայաստանի և Ֆրանսիայի տաղավարները։

Հայաստանի տաղավարը ընդգրկում է ՀՀ մարզերը՝ իրենց բնորոշ յուրահատուկ դեկորացիաներով։ Նշենք նաև, որ Երևանը ներկայացված է մեկ այլ առանձին տաղավարով։

Հավելենք, որ Ֆրանկոֆոնիայի ավանը գործելու է մինչև հոկտեմբերի 12-ը։

Share