Բաժին. Այլ Լուրեր

Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել կառավարության շենք. տեսանյութ

Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Կառավարության շենքի հարակից տարածքում նկատվում են ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ։ Տեղում աշխատել է նաև մեկ մարտական հաշվարկ  ՀՀ ԱԻՆ-ից, որն արդեն հեռացել է:

Ոստիկանության աշխատակիցները զինված քաղաքացուն մեկուսացրել են: Նախնական տվյալների համաձայն՝ նրան բերման են ենթարկել Ազգային անվտանգության ծառայություն:

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն այս մասին ոչինչ դեռևս չեն հաղորդում:

Տեսանյութը՝ azatutyun.am

Share