Բաժին. Այլ Լուրեր

Վիվասել-ՄՏՍ. Աշխարհի կենդանաբանական այգիների ղեկավար կազմը` Երևանում

Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքում սկսել է քննարկվել կենդանաբանական այգիների դերի կարևորությունը՝վայրի բնության պահպանման և կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում: Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների՝ ԵԱՌԱԶԱ-ի միջազգային համաժողովը կազմակերպել և իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC-ն)՝ ՀՀ Բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: Համաժողովի իրականացման  հարցում հիմնադրամին շարունակում է սատարել ավելի քան տասնամյա գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերի հիմքում կարևոր տեղ են զբաղեցնում բնապահպանությունն ու սոցիալական պատասխանատվությունը:

«Մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել անհրաժեշտ ինֆորմացիա այս կամ այն ոլորտի վերաբերյալ, ուսումնասիրել, սովորել, վերապատրաստվել ու դառնալ մասնագետ: Դա ցանկության և ընտրության հարց է: Կան, սակայն, այնպիսի հարցեր, որոնք պարտավորեցնում են լինել առավել պատասխանատու: Երկիր մոլորակի քաղաքակիրթ, սրտացավ բնակիչ լինելը ընտրության հարց չէ. այդպիսին պարտավոր ենք լինել բոլորս: Թեկուզ այն պարզ պատճառով, որ մենք ապրում ենք այստեղ և մեզանից հետո եկող սերնդին պետք է փոխանցենք ոչ թե բնապահպանական աղետի առջև կանգնած տարածք, այլ խնամված, պահպանված ու կանաչ երկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Յուրաքանչյուր տարի, ԵԱՌԱԶԱ-ն համախմբում է ԱՊՀ և եվրոպական երկրների պատվիրակների և կենդանաբանական այգիների տնօրենների: Մեր երկրում համաժողովը հրավիրվել է առաջին անգամ՝ մեկ հարկի տակ միավորելով շուրջ 80 կենդանաբանական այգի ներկայացնող 130 պատվիրակի:

Սովորաբար, մասնակիցները քննարկում են ոլորտի նվաճումները, միջպետական գործակցության և միջազգային նոր կապեր հաստատելու հեռանկարները: Հերթական խորհրդաժողովին ներկայացել են խոշոր կենտրոնների ներկայացուցիչները՝ Տոկիոյի (Ճապոնիա), Մագդեբուրգի (Գերմանիա) և Վարշավայի (Լեհաստան) կենդանաբանական այգիների պատվիրակները: Քննարկվելիք թեման կենդանաբանական այգիների կարևորություն է՝ վայրի բնության պահպանման և կենդանիների վերաբնակեցման հարցում: Մասնավորապես, թե ինչպիսի՞ն պետք է լինեն կենդանաբանական այգիների զարգացման ռազմավարական ուղղությունները, վայրի բնության պահպանմանն ուղղված՝ համատեղ ծրագրերը և այլն: Համաժողովի կարևորագույն հարցերից են վայրի կենդանիների անօրինական առևտրի խնդիրը և Կարմիր գրքում հայտնված հազվագյուտ կենդանատեսակների պահպանման գործում փորձի և գիտելիքների փոխանակումը:

Համաժողովի շրջանակներում, նախատեսված է այցելություն Երևանի կենդանաբանական այգի՝ տեղում իրականացված աշխատանքներին ծանոթանալու և գործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share