Բաժին. Այլ Լուրեր

Հայկական առաջին ռազմական ռոբոտի փորձարկումները. տեսանյութ

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է Հայկական առաջին ռազմական ռոբոտի փորձարկումների ընթացքը։ Ռոբոտն իրենից ներկայացվում է թրթուրավոր հիմքով փոքր ամենագնաց, որի վրա տեղադրված է կրակային մոդուլը։ Փորձնական ռոբոտի կրակային մոդուլը կազմված է հարթափող հրացանից, սակայն պարզ է, որ ռազմական պայմաններում այն կփոխարինվի ավելի հզոր զինատեսակով։ Ռոբոտը բավական արագ և ճարպիկ է, այն կարող է արագ կտրել անցնել արտաճանապարհային հատվածներ։ Ռոբոտն ունի կառավարման և կրակի ժամանակակից համակարգ, ինչը թույլ է տալիս արդյունավետ կերպով կրակ վարել։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Radio հավելվածով, որի միջոցով հեռուստացույցը վերածվում է թվային հեռարձակում ապահովող յուրօրինակ ռադիոյի՝ բազմաթիվ ռադիոկայաններով։

Share