Բաժին. Այլ Լուրեր

Երկրաշարժի զոհերի հիշատակին դեկտեմբերի 1-ին կմեկնարկի «30 տարի անց» միջազգային փառատոնը

Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին կմեկնարկի «30 տարի անց» միջազգային փառատոնը` նվիրված 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր անկյուններից Գյումրի կժամանեն հայտնի երաժիշտներ, արվեստագետներ:

Կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայաստանի համախմբող դերը համաշխարհային տիրույթում» խորագրով: Գիտաժողովին ներկա կլինեն ճանաչված գիտնականներ և արվեստագետներ: Կիրականացվեն համերգային ծրագրեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ: Կմասնակցեն մանկավարժներ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, նշանավոր գրողներ, գրականագետներ:

Share