Բաժին. Այլ Լուրեր

Ժամանակ. Նոր ԱԺ-ում 2 հանձնաժողով կստեղծվի, որոնցից 1-ը կզբաղվի ապօրինի հարստացման, մյուսը «Մարտի 1-ի» դեպքերի ուսումնասիրությամբ

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնա­ժողովներ, որոնցից մեկը զբաղ­վելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ «Մարտի 1-ի» դեպքե­րով: Այս հանձնաժողովների ստեղծումը ուղղակի վտանգ է ներկայացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և մյուս ապօրինի հարստացածների համար:

Հանձնաժողովի ուսում­նասիրության տիրույթում է լի­նելու Հայաստանի գազամատակարարման ցանցը Ռուսաստա­նին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառող­ներին վաճառելու ու առաջա­ցած գումարները յուրացնելու գործարքը, որն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնա­վարման շրջանում:

Ինչպես նաև Երևանի կենտրոնի առավել թանկարժեք հատվածները սեփականաշնորհելու և այդ տա­րածքներում բիզնեսներ կառու­ցելու օրինականության հարցը: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով հանձնաժողովին, ապա այդ հանձնաժողովը հիմա կա­րող է ավելի արդյունավետ աշ­խատել, եթե նկատի ունենանք, որ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնա­ժողովը ղեկավարելու է նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով ամե­նալավն է տեղեկացված օլի­գարխների և նրանց թիկնազո­րի մասնակցությանը մարտի 1-ին իրականացված սպանդին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share