Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետ Փաշինյանի աշխատակազմում ծառայողական մեքենաների թիվը 50-ից կհասնի 7-ի

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկություններ է հայտնել վարչապետի աշխատակազմում ծառայողական մեքենաների կրճատման գործընթացի վերաբերյալ։

«ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։

Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

– ՀՀ փոխվարչապետեր

– Վարչապետի աշխատակազմի ղեկավար

– ԱԱԽ քարտուղար

– Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ

– Աշխատակազմի վարչության պետեր

– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր

– Վարչապետի խորհրդականներ

– Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.

– Երկու փոխվարչապետերը

– ԱԱԽ քարտուղարը

Եվ վերջ

Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի», – գրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Share