Բաժին. Այլ Լուրեր

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց ԵՊՀ ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման օրակարգը

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց  ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը օրակարգում դնելու կամ չդնելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ օրակարգի հաստատումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել բարձրացնելու ԵՊՀ-ի գիտակրթական գործունեության արդյունավետությունը։

Նրա խոսքով` համալսարանում առկա են ուսանողների թվի բացասական դինամիկա,  ֆինանսական միջոցների կառավարման ցածր արդյունավետություն, ինովացիոն ոլորտում բացակայող քաղաքականություն, արտասահմանյան ուսանողների ներգրավման խնդիր և այլն։

Հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանը առաջարկեց օրակարգը փոխարինել կամ լրացնել՝ Երևանի պետական համալսարանի շուրջ  ստեղծված իրավիճակի հարցի քննարկում:

Երկու օրակարգային հարցն էլ դրվեց քվեարկության, սակայն արդյունքում դրանք չհաստատվեցին, և նիստը հետաձգվեց:

Share