Բաժին. Այլ Լուրեր

Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ

Երևանի ավագանին հերթական նիստում միաձայն կողմ քվեարկեց ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի կողմից ներկայացված առաջարկությանը` Երևան քաղաքի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավագանու նիստի ընթացքում քաղաքապետարանի Կազմակերպական  վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ 2019 թ. նշվում է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակը:

«Այդ նպատակով ԵԽ նախարարների կոմիտեի 2018 թ. հունիսի 20-ի նիստում, մասնավորապես, առաջարկվել է անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ»,-ասաց նա՝ հավելելով, որ  մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, ինչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողությունը:

Share