Categories: Այլ Լուրեր

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.

– Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:

– Հ. 2 երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան, Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը` նույն ուղեգծով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Share