Բաժին. Այլ Լուրեր

Միխայիլ Գալուստյանը կժամանի Հայաստան

Երևանում հունիսի 12-ին սպասվում է իսկական հումորի հրավառություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրաճանաչ հումորիստներ Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նոր համերգով: Այն տեղի կունենա ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Ռուսաստանի Դաշնության ամենասիրված հումորիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն բոլորովին նոր և անակնկալ համարներ:

Դուետի ինքնատիպ հումորն անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ծիծաղը և բարձր տրամադրությունը երաշխավորված են: Նրանցից յուրաքանչյուրն անգամ անհատական համարների պարագայում կարող է ստիպել հանդիսատեսին անդադար ծիծաղել: Պատկերացրեք՝ ինչ կլինի, երբ Գալուստյանը և Րեվվան երկուսով հայտնվեն միևնույն բեմում…

Նշենք, որ այս ծրագրով մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան այս տարի շրջագայում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգներում և արդեն իսկ մեծ հաջողություն են ունեցել: Հանդիսատեսի արձագանքը շատ ջերմ է եղել, իսկ բոլոր համերգներն անցել են լեցուն դահլիճներում:

Տեղեկացնենք, որ «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող համերգը  կազմակերպել է Prime Production-ը:

Share