Բաժին. Այլ Լուրեր

Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար շտապ օգնություն կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

Համաշխարհային բանկը ոոշում Է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին ասված Է ՀԲ-ի՝ մարտի 3-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քանի որ COVID-19-ն ընդգրկել Է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչեւ 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետեւանքների հաղթահարման գործում, նշվում Է փաստաթղթում:- Այդ ֆինասնավորումը կոչված Է օգնել անդամ պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել COVID-19-ի ողբերգական հետեւանքներին հակազդելու համար»:

Կազմակերպությունում պարզաբանել են, որ միջոցները կօգտագործվեն «առողջապահության համակարգերի ամրապնդման գործում, այդ թվում՝ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման հարցում զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար»: Խոսքը վերաբերում Է ֆինանսական փաթեթի, որը ցածր ու միջին եկամուտներ ունեցող պետություններին կապահովի դրամաշնորհներով եւ ցածր տոկոսով վարկերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share