Բաժին. Այլ Լուրեր

Բալային համակարգ. Ինչ անել, երբ նույն տրանսպորտային միջոցը երկու և ավելի վարորդներ են օգտագործում

Roadpolice.am հարթակը կօգնի վարորդներին, եթե նույն տրանսպորտային միջոցը շահագործվում է 2 կամ ավելի վարորդների կողմից: Կարգավորումը նրա համար է, որ փոխադրամիջոցը շահագործող վարորդի պատճառով բալեր չկորցնի ավտոմեքենայի սեփականատերը:

ՃՈ ծրագրային ապահովման և տեխսպասարկման բաժնի պետ Գագիկ Հարությունյանն առաջարկում է վերոնշյալ կայքում գրանցել ավտոմեքենան շահագործողին և այլ անձի կողմից շահագործման ժամկետները, որպեսզի նախանշված ժամանակահատվածում արձանագրված խախտումները վերագրվեն ոչ թե մեքենայի տիրոջն, այլ շահագործող անձին: Եթե շահագործողը սպառում է իր 9 բալը, սկսում է սեփականատիրոջ պատասխանատվության բաժինը՝ անկախ նրանից, թե այլ անձի կողմից շահագործման համար նախանշված ժամանակահատվածը սպառվել է, թե ոչ:

Համակարգը թույլ է տալիս կցել մի քանի շահագործողի, բնականաբար շահագործման ժամանակացույցը նշելը ևս պարտադիր պայման է:

Առաջիկայում համակարգը թույլ կտա օնլայն հավաստել նաև մեքենայի առքն ու վաճառքը:

Share