Բաժին. Այլ Լուրեր

Կորոնավիրուսի ևս երկու դեպք. վարակվածների քանակը հասավ 8-ի

Քիչ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 2-ով։  Այսպիսով, հիվանդների քանակը հասավի 8-ի։

Այդ անձանց ընտանիքների անդամներն արդեն մեկուսացված են: Պարզվում է նաև՝ արդյոք մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան, թե ոչ: Այսինքն՝ այս պահին Հայաստանում կա 8 հաստատված դեպք: Թորոսյանը նկատեց՝ նրանցից 5-ը նույն խմբից են: «Դա իհարկե վատ է, բայց համաճարականաբանական տեսակետից ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը: Հետևաբար՝ կարող եմ փաստել, որ սրանք 4 անկախ դեպքեր են, ոչ թե 8», – ասաց Թորոսյանը:

Share