Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 966-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում ապրիլի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, արձանագրվել է մահվան 13 (ավելացել է ևս մեկ դեպք) դեպք: Թեստերից 6484-ը բացասական արդյունք է տվել:

Հայաստանում ապրիլի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 24-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 173: Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Share