Բաժին. Այլ Լուրեր

Ucom-ի թիմը հաղթանակ է տարել

Ապրիլի 18-ին ուշ երեկոյան, Արմենիա Թի Վի-ի հեռուստատեսային եթերում հեռարձակվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի հերթական հաղորդումը: Այս անգամ ինտելոկտուալ խաղի էլիտար ակումբում մրցում էր Ucom ընկերության աշխատակիցների թիմը, որը 6:2 հաշվով հաղթանակ տարավ: Նշենք, որ նկարահանումը կատարվել է փետրվար ամսին, իսկ այսօր արդեն Ucom-ի 865 աշխատակիցներ ազատման դիմումներ են ներկայացրել։ Նրանց թվում են այս խաղին մասնակցած գիտակների գրեթե ողջ կազմը, կազմակերպության գրեթե բոլոր տնօրենները, միջին օղակի ղեկավարները, տեխնիկական անձնակազմը:

Share