Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1401-ի

Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, նոր դեպքերի քանակը 62 է: Արձանագրվել է մահվան 24 դեպք՝ +2 դեպք: Կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 29-ով, և բուժվածների թիվը դարձել է 609։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մահացողները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Share