Բաժին. Այլ Լուրեր

Առցանց գործիքներ՝ ինքնամեկուսացումն արդյունավետ կազմակերպելու համար

Համավարակով պայմանավորված՝ աշխարհի բնակչության մեծ մասը ինքնամեկուսացած է: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հորդորում են տանը մնալ, անպատեհ առիթով դուրս չգալ տնից, չմասնակցել բազմամարդ միջոցառումների: Բնական է, որ նման պայմաններում առցանց ծառայությունների մեծ պահանջարկ է առաջանում։ Ներկայացնենք որոշ առցանց հարթակներ, որոնք կօգնեն ձեզ մի շարք կարևորագույն գործառույթներում։

Առցանց առևտուր կարելի է անել սուպերմարկետների էլեկտրոնային հարթակներից կամ առևտրի և առաքման հատուկ էլեկտրոնային ծառայությունների միջոցով: Օրինակ՝ Gazar.am-ն առաջարկում է թարմ մրգերի, բանջարեղենների, պահածոների, չրերի, համեմունքների ու ընդեղենի առաքում: Առաքման ծառայություն ու առաջարկվող ապրանքների լայն տեսականի՝ այդ թվում տնտեսական ապրանքներ ու ընտանիքի չորքոտանի անդամների համար նախատեսված սնունդ ու պարագաներ է առաջարկում Supermarket.am-ը: 4u.am-ից էլ կարող եք պատվիրել նվերներ, ծաղիկներ, քաղցրավենք՝ իր առաջարկած էլեկտրոնային ծառայությունների միջոցով: Buy.am-ն էլ առաջարկում է նաև էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի, զարդերի և այլ ապրանքատեսակների գնման ու առաքման ծառայություն:

Սնունդի պատվերի առաքման համար կարելի է օգտվել մեծ ցանցերի էլեկտրոնային հարթակներից: Օրինակ՝ Tashirpizza.am-ը, Karas.am-ը առաջարկում են համեղ ու թարմ խորտիկների, աղցանների, պիցցաների և այլ ուտեստների լայն տեսականի: Menu.am-ի միջոցով կարելի է պատվիրել նախընտրելի ուտեստը՝ նախընտրած ռեստորանից: Զանազան ապրանքների առաքման ծառայություն է գործարկել նաև Yandex Taxi-ն:

Կոմունալ և այլ վճարումների համար կարել է օգտագործել BeeMoney, Upay կամ Mobidram հարթակները։ Այս հավելվածների օգտագործումն անչափ պարզ է, իսկ առկա գործիքակազմը թույլ է տալիս վճարումների գործընթացն առավել հարմար իրականացնել։

Վերոնշյալ ծառայություններն իրականացնելու և ֆինանսական բազմապիսի գործարքներ կատարելու համար կարելի է օգտվել տարբեր բանկերի Ինտերնետ/Մոբայլ բանկինգի ծառայություններից։ Ի դեպ, ապրիլի 7-ից մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկը ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար մեկնարկել է «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավ, որի շրջանակում մի շարք ծառայություններ տրամադրվելու են անվճար՝ https://bit.ly/3cDq2mj

Share