Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1596-ի

Ապրիլի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1596 է։ Արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք: Մահվան դեպքերը 27-ն են, ավելացել է ևս 3 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16.55 հազար թեստ։

Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 69-ով, և բուժվածների թիվը դարձել է 728։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ:

Share