Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1677-ի

Ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1677 է։ Արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք։ Մահվան դեպքերը 28-ն են (ավելացել է ևս 1 դեպք): Ընդհանուր առմամբ կատարվել է 17.34 հազար թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 75-ով, և բուժվածների թիվը դարձել է 803։  Այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Share