Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1932-ի

Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած, արձանագրվել է մահվան 30 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Կատարվել է 20.2 հազար թեստավորում:

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։

Share