Բաժին. Այլ Լուրեր

Հիմնանորոգվելու է Մ-4-Շորժա-Վարդենիս 19+450­ կմ-ից մինչեւ 39+400 կմ ճանապարհահատվածը

Պետական  միջոցների հաշվին մայիսի երկրորդ կեսից կմեկնարկի ճանապարհաշինական խոշոր ծրագիր Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20­կիլոմետրանոց հատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հիմնանորոգվելու է Մ-4-Շորժա-Վարդենիս 19+450­կիլոմետրից մինչեւ 39+400 կիլոմետր ճանապարհահատվածը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 2 միլիարդ 629 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում,  15 հազար 225 մետր երկարությամբ մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: «Ծրագրի իրականացման շինարարական մրցույթն այժմ գտնվում է ամփոփման փուլում: Այն նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ: Ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կխթանի կապը Հայաստանի հյուսիսային մարզերի, Գեղարքունիքի մարզի եւ Արցախի Հանրապետության միջեւ, կնպաստի Սեւանի հյուսիսային ափի բնակավայրերի տնտեսական աշխուժացմանն ու զարգացմանը»,-ընդգծեց Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան

Share