Բաժին. Այլ Լուրեր

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր

Նախորդ տարվա մայիսի 4-ի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձր է մնում 3 սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց: Այս տարվա հունվարի 9ից մինչեւ մայիսի 4-ը Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետում ջրի ելքը կազմել է 15,3 , Մասրիկ գետում՝ 12, Գավառագետում՝ 6,35 խորանարդ մետր վայրկյան:

 

Խոսրով Խլղաթյան

Share