Բաժին. Այլ Լուրեր

Աշնանացանի հետագա կենսունակությանը վտանգ չի սպառնում

Գեղարքունիքում ապրիլի վերջին տասնօրյակի ընթացքում գրանցված ցրտերի եւ ձյան տեղումների հետեւանքով  աշնանացան ցորենի ցանքերը չեն վտանգվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, մարզի համայնքներից աշնանացանի ցրտահարության մասին որեւէ ահազանգ չի ստացվել: Ահազանգ չի ստացվել նաեւ կորիզավոր ծառատեսակների ցրտահարության մասին: «Ցրտահարության վտանգ կար աշնանացանի ցանքերում, որոնք մարզում կազմում են շուրջ 9 300 հեկտար: Բարեբախտաբար, ամեն ինչ հաջող է անցել. տեղերից մենք համապատասխան ահազանգեր չենք ստացել: Ավելին, մասնագետների հավաստմամբ, աշնանացանը կենսունակ է հետագա աճի ու զարգացման համար, ինչին բավականաչափ նպաստել է վերջին օրերի խոնավ եղանակը: Ահազանգեր չենք ստացել նաեւ կորիզավոր ծառատեսակների ցրտահարության վերաբերյալ: Դրանց բողբոջները մինչեւ ձյան տեղումները չէին բացվել, իսկ ծաղկման փուլն արդեն ընթանում է սովորական հունով: Մնում  է հուսալ, որ մայիսին եղանակը նոր տհաճ անակնկալներ չի մատուցի: Այժմ գարնանացանը մարզում ընթանում է ամբողջ թափով»,-ասաց Մարտին Պետրոսյանը:

 

Խոսրով Խլղաթյան

Share