Բաժին. Այլ Լուրեր

Ոստիկանությունը ահազանգ է ստացել ՎՏԲ բանկի մասնաճյուղ ներխուժման մասին

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ մայիսի 11-ին ժամը 10։40-ի սահմաններում անձը ներխուժել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկի մասնաճյուղ և սպառնալիքներ հնչեցրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում է։

«ՎՏԲ-Հայաստան բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակում չի եղել։ Այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը: Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ», – տեղեկացնում են ՎՏԲ Հայաստան բանկից:

Share