Բաժին. Այլ Լուրեր

Հուլիսի 6-ից «Google»-ը կսկսի բացել իր գրասենյակները

«Google» ընկերությունը հուլիսի 6-ից կսկսի բացել աշխարհում իր գրասենյակների մեծ մասը: Սկզբնական շրջանում գրասենյակներում կաշխատի աշխատակիցների 10 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սկզբում գրասենյակներ կվերադառնան այն աշխատակիցները, որոնց ներկայությունը աշխատավայրում անհրաժեշտ է: Նախատեսվում է, որ սկզբնական շրջանակում գրասենյակներում կլինի աշխատողների 10 տոկոսը, հետագայում՝ մինչև 30 տոկոսի չափով, եթե թույլ տան պայմանները: Ընկերության ղեկավարությունը նշել է, որ աշխատողների վերադարձը մինչև տարվա վերջ կլինի կամավոր:

Դրանից բացի, տնից աշխատող անձանցից յուրաքանչյուրին «Google»-ը կտրամադրի 1000 դոլար ծախսերի փոխհատուցման, անհրաժեշտ սարքավորումներ, գրասենյակային կահույք ձեռք բերելու համար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share