Բաժին. Այլ Լուրեր

Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար

Ամերիկյան բիոտեխնոլոգիական «Moderna» ընկերությունը մայիսի 28-ին պայմանագիր է կնքել շվեյցարական «CordenPharma» ընկերության հետ` COVID-19- ի փորձարարական պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող լիպիդների ավելացված ծավալի մատակարարման շուրջ` փորձելով ավելացնել արտադրության կարողությունը համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Այս պահին դեռևս չկա պատվաստանյութ և բուժման միջոց COVID-19- ի դեմ, և մասնագետները կարծում են, որ նախքան անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի ի հայտ գալը, կպահանջվի մեկ-մեկուկես տարի այն ստեղծելու աշխատանքներից ի վեր: Համաշխարհային առաջնորդները կարծում են, որ պատվաստանյութը տնտեսությունը վերագործարկելու միակ իրական միջոցն է, որը կարող է սահմանափակել կորոնավիրուսի տարածումը: Այնուամենայնիվ, կա մտավախություն, որ մի շարք երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, կարող են իրենց ձեռքում կենտրոնացնել պատվաստանյութերի պաշարները, քանի որ քիչ հավանական է, որ արտադրության սկզբնական փուլում հնարավոր կլինի բավարարել ողջ աշխարհի պահանջարկը: Անցած շաբաթ «Moderna»- ն հայտարարել է, որ իր հավանական պատվաստանյութը, որը առաջինն է փորձարկվել ԱՄՆ-ում, պաշտպանական հակամարմիններ է մշակել առողջ կամավորների փոքր խմբում, ինչը հույս է տալիս, որ այն կլինի արդյունավետ: Եթե պատվաստանյութը հաջողությամբ իրականացվի, «Moderna»- ն նախատեսում է ամսական միլիոնավոր դեղաչափեր առաքել 2020 թ.-ին, իսկ 2021-ին ` տասնյակ միլիոնավոր:

Ընկերությունը 10 տարվա պայմանագիր է կնքել շվեյցարական «Lonza»- ի հետ` պատվաստանյութերի արտադրության գործընթացն արագացնելու և տարեկան մեկ միլիարդ չափաբաժին ապահովելու համար: Մայիսի 28-ին «Moderna»- ի բաժնետոմսերը առևտրային բորսայում աճել էին 2 տոկոսով:

Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիրը և նախագահն է Նուբար Աֆեյանը։

Share